Իսպանիան անտառային հրդեհների պատճառով օգնություն է խնդրել Եվրամիությունից
Իսպանիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը անտառային հրդեհների դեմ պայքարի համար ակտիվացրել է Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը և դիմել է չորս մասնագիտացված հրշեջ ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Եվրամիության արձագանքման համակարգի շրջանակում Հունաստանն արդեն արձագանքել է դիմումին և առաջարկել է ուղարկել երկու Canadair CL-415 հրշեջ ինքնաթիռ։
Ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները անտառային հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ էին հայտարարել Մադրիդի ինքնավար համայնքում և Ավիլա նահանգում (Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնք)։
Հրդեհների տարածման հետևանքով տարհանվել է շուրջ 11,5 հազար մարդ, իսկ երկրի գրեթե ամբողջ տարածքում պահպանվում է հրդեհավտանգության ծայրահեղ բարձր մակարդակ։
Նմանատիպ հոդվածներ
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...