Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո ջրի երկու նմուշում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ. ՀՎԿԱԿ
Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
«Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են խմելու ջրի և կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններ։
Այս պահին՝ նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդներից 2-ը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից։
Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են, իսկ Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչները կարող են օգտվել ծորակի ջրից:
Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
ՀՎԿԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումն ու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ բնակչության առողջության պահպանման և հնարավոր նոր դեպքերի կանխարգելման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ վերջին 3 ամսում Բյուրեղավանում աղիքային վարակի երկրորդ դեպքն է գրանցվել, գանգատներով Աբովյանի բժշկական կենտրոն են դիմել քաղաքացիներ: Հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են: Բուժառուների կարծիքով՝ իրենց ինքնազգացողության վատացման պատճառը եղել է ջուրը:
Նմանատիպ հոդվածներ
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...