Դավիթ Ղազինյանի կալանքը փոխելու հարցը դատարանը կքննի առաջնահերթ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի գործով այսօր կայացել է դատական առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։
Ղազինյանի պաշտպանները միջնորդել են փոխել խափանման միջոց կալանքը՝ նշելով, որ նա արդեն ունի Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ։ Պաշտպան Արամ Վարդևանյանի խոսքով՝ դատարանն այս հարցը կքննի առաջնահերթության կարգով։
«Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի հետ, անհապաղ պետք է վերացվի Դավիթ Ղազինյանի կալանքը»,- հայտարարել է Վարդևանյանը։
Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդել է կալանքը փոխարինել 1 միլիարդ դրամ գրավով, ինչպես նաև կիրառել բացակայելու արգելք և վարչական հսկողություն՝ էլեկտրոնային վերահսկողության միջոցների կիրառմամբ։
Մեղադրողը նշել է, որ թեև Ղազինյանն արդեն ընտրված պատգամավոր է, սակայն պատգամավորական անձեռնմխելիությունից դեռևս չի կարող օգտվել, քանի որ պատգամավորի լիազորությունները կստանձնի միայն օգոստոսի 2-ին՝ Ազգային ժողովի առաջին նիստում։
Ի պատասխան՝ Արամ Վարդևանյանը քննադատել է մեղադրողի միջնորդությունը՝ այն որակելով անհամաչափ և անհիմն։
«Էդ ինչի՞ց ելնելով է 1 մլրդ դրամ գրավի համար միջնորդում։ Աուկցիո՞ն է։ Կներեք, սա աբսուրդային է։ Ավելի աբսուրդային է վարչական վերահսկողությունը։ Բացակայելու արգե՞լք պատգամավորի նկատմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությանը չմասնակցի՞։ Կալանքն ընդհանրապես պետք է վերացվի։ Մենք առաջարկում ենք խափանման միջոց միայն գրավ՝ 40 մլն դրամի չափով»,- հայտարարել է նա։
Դատարանը Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կկայացնի խափանման միջոցի հարցի առաջնահերթ քննությունից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...