
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարություն է տարածել. ինչ վիճակում են Իրանի միջուկային օբյեկտները

Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Մենք շատ լուրջ վնասներ ենք տեսնում երեք միջուկային օբյեկտներում։ Առաջինը Նաթանզի օբյեկտն էր։ Դահլիճներից մեկը, որտեղ գտնվում են ուրանի հարստացման համար օգտագործվող շատ կարևոր ցենտրիֆուգները, լրջորեն վնասվել է։ Նույնիսկ ստորգետնյա հատվածը հարված է ստացել՝ սկզբում անուղղակիորեն, ապա՝ ուղղակիորեն», - ընդգծել է Գրոսսին։
Խոսելով Սպահան քաղաքում գտնվող օբյեկտի մասին՝ գլխավոր տնօրենը նշել է. «Այս համալիրը ներառում է մի քանի շենք, և այստեղ տարվում են տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ: Սակայն այդ տարածքը նույնպես լուրջ վնաս է կրել»:
Գրոսին նաև հավելեց, որ Ֆորդոյի միջուկային կայանը ավելի լավ էր ամրացված.
«Այնտեղ նույնպես ռումբերից լուրջ վնասներ են կրել։ Չնայած դեռ ոչ ոք ներս չի մտել և անմիջականորեն չի տեսել իրավիճակը»։