«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել
«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել.
«Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները: Թշնամաբար հարվածներ է հասցրել պետականության բոլոր հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին: Հանձնել է Արցախը: Նենգ գործելաոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրության օջախները:
Քողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ:
Շարունակվում են բռնատիրության կանոներով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով: Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրվող արարքները չարիքի իշխանությունը կարող է տարածել Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքով մտահոգ յուրաքանչյուր անդամի նկատմամբ:
Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիվ զավակների պարտքն է միավորվել և կանխել հայոց պետականության գլխավոր սպառնալիքի՝ Հայաստանի գործող իշխանության հետագա գործողությունները:
Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատվության ենթարկելը, երկրի ու հայության արժանապատվության վերականգնումը: Ադպես էլ լինելու է:
Շուտով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել
Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանու...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...
Քննչական գործողություններ՝ Բագրատ արքեպիսկոպոսի բնակավայրում․ նոր մանրամասներ
«Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ այս պահին ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները քննչական գործող...