
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցնում. զոհերի թիվը շարունակում է աճել

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դնեպրի մարզի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ APA-ն հաղորդում է, որ զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ մոտ 70-ը։
Վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։ Վիրավորների թվում կան 10 երեխաներ։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի պետ Սերգեյ Լիսակը հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հանրակացարանին, մարզադահլիճին, վարչական շենքերին և ուղևորատար գնացքին։ Գնացքի ուղևորների թվում կան տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նույնպես հայտարարություն է արել միջադեպի վերաբերյալ։ Նախարարը հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել են ուղևորատար գնացք, դպրոցներ, մանկապարտեզներ, պոլիկլինիկա և հիվանդանոցի շենք։
Նրա խոսքով՝ կան զոհեր և վիրավորներ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դնեպրի մարզի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։