
Աբբաս Արաղչին հայտարարությամբ է հանդես եկել

Իրանը թույլ չի տա, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները վնաս հասցնեն հարևան երկրների հետ իր հարաբերություններին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Աբբաս Արաղչին, անդրադառնալով սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կատարված հանցագործություններին, ընդգծել է, որ Իրանը, շարունակելով կապեր պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, թույլ չի տա, որ այդ գործողությունների պատճառով վատթարանան հարևանների հետ ոխհարաբերությունները»,- նշված է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Իրանի ԱԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ Արաղչին բարձր է գնահատել Կատարի դիրքորոշումը (պաշտոնական Դոհան դատապարտել էր Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ-խմբ․), ինչպես նաև նրա ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացումը կանխելուն։
Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր դեմ ուղղված գործողությունների, հրթիռային հարվածներ էր հասցրել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ Կատարում խաղաղ բնակչությունն Իրանի հարվածներից չէր տուժել, թիրախն ամերիկյան ռազմական կենտրոնն էր։