
Այսօր ամառային արևադարձն է. եղանակը Հայաստանում

Այսօր ամառային արևադարձն է։ Հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում լինում է ամենաերկար ցերեկը, Հայաստանում 15 ժամ 2 րոպե:
2025 թվականի գարնանը Հայաստանում տաք էր, իսկ տեղումների քանակը՝ բավարար: Հատկանշական է, որ վերջին տասնամյակում՝ 2014-2025 թթ․, Հայաստանում գերակշռել են շատ տաք և էքստրեմալ տաք գարունները, որը հավանաբար կլիմայի փոփոխության հետևանք է։ Տեղումների միջին քանակը գարնանը նվազել է մոտ 25 մմ-ով կամ նորմայի 12․7 %-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքում՝
Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.5°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 7.5°C (1958թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.6°C