էկոնոմիկայի նախարարը խոսել է ՌԴ մուտք գործած բեռնատարների թվից
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ միայն հունիսի 27–ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։
«Հունիսին ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։ Ծիրանի արտահանումը շարունակվում է։ Միայն երեկ ՀՀ–ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,– գրել է նախարարը։
Հիշեցնենք` 4 օր առաջ նախարար Պապոյանն իր մեկ այլ գրառմամբ նշել էր, որ հունիսի 1–23–ը ՀՀ–ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Վրաստան–ՌԴ մաքսային սահմանը։
Այս և արտահանման հետ կապված մի շարք խնդիրների լուծման համար Գևորգ Պապոյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ հունիսի 23–ին մեկնել էր Վրաստան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան գաղտնի կերպով միջուկային վառելիքի թափոններ չեն տեղափոխում. ՇՄՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հերքում է տեղեկությունը, որը մամուլում է տարածվել: «Հարգելի քաղաքացիներ, մամուլում տ...
Երկրաշարժ՝ Հայաստանի տարածքում
Այսօր տեղական ժամանակով 01:40-ին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է...
Ձերբակալվածների թվում կան անչափահասներ. ՄԻՊ
ՄԻՊ աշխատակազմում ամփոփվել են Ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի արդյունքները: Հաղորդագրության մ...
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 27-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-...