Գերմանիայից զենք կմատակարարվի Իսրայել

2025 թվականի առաջին եռամսյակում քննարկվել են 28 միլիոն եվրոյի մատակարարումներ Գերմանիայից Իսրայել։ Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը։   


Ֆրիդրիխ Մերցի կաբինետն իշխանության գալու առաջին հինգ շաբաթների ընթացքում թույլատրել է գերմանացի արտադրողներին Իսրայել մատակարարել գրեթե 4 միլիոն եվրոյի զենք, հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից՝ ի պատասխան ձախակողմյան կուսակցության պատգամավորի հարցմանը՝ պարզաբանելով, որ խոսքը ռազմական զենքի մասին չէ, հաղորդում է գերմանական Die Welt պարբերականը։


Նոր կառավարությունն առաջին անգամ բացահայտել է հաստատված մատակարարումների ծավալը։ Ինչպես նշում է Die Welt-ը, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո Օլաֆ Շոլցի կառավարությունը հաստատել է գրեթե կես միլիարդ եվրոյի մատակարարումներ։