Եղանակը Հայաստանում` առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Կրկին նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 19–ի ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +23...+25 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք փոփոխություններ՝ երթևեկության կազմակերպման մեջ
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբության էջում գրել է.«Հարգելի՛ գործընկերներ, մայրաքաղաքում հասարակական...
Ռուբլին կրկին թանկացել է. տարադրամի փոխարժեքն` այսօր
Rate.am-ում հունիսի 17-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամը,...
Իրավիճակը Լոս Անջելեսում լարված է. մի շարք անձինք ձերբակալվել են
Լոս Անջելեսում ներգաղթյալների արտաքսման դեմ բողոքող ցուցարարները փակել են փողոցներ, հրավառ նյութեր կիրառել, այրել աղբամա...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում հունիսի 19-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը,...