
Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ Ուկրաինային փոխանցված արևմտյան զենքի ճակատագրի մասին

Ռուսաստանը պահանջելու է, որ Ուկրաինան ոչնչացնի այն զենքը, որը հանրապետություն է տեղափոխվել արևմտյան երկրներից մատակարարումների շրջանակներում: Այս մասին «Известия»-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Իհարկե, այս բոլոր ավելցուկները պետք է ոչնչացվեն: Բոլոր միջազգային ալգորիթմները հայտնի են: Դրանք պետք է կրճատվեն և ոչնչացվեն», - ասել է փոխնախարարը։
Գրուշկոն հավելել է, որ քաղաքական գործիչները, որոնք շարունակում են իրականացնել զենքի մատակարարումները, անխոհեմ են: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ զենքը հայտնվում է սև շուկայում, որտեղից այն ուղարկվում է աշխարհի տարբեր մասեր, այդ թվում՝ Եվրոպա։
Հիշեցնենք՝ Հունիսի 10-ին «Foreign Policy» ամսագիրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է դադարեցնել Ուկրաինային զենք մատակարարելը, բայց քիչ հավանական է, որ դադարեցնի հետախուզական տվյալների փոխանակումը: Դրա համաձայն՝ Կիևը շարունակում է հավատալ, որ ամերիկացի առաջնորդը շուտով կփոխի իր տեսակետը և կսկսի ավելի շատ օգնել հանրապետությանը։