
Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան

Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան։ Այս հարցով ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳՆ նախարարներին։
«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը։ Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում էին Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ երկրներից Դուբայ չվերթները։ Այս չվերթների ուղևորների թվում կան հայկական ծագում ունեցող քաղաքացիներ, որոնք մեկնում էին ԱՄԷ»,- ասվում է հրապարակման մեջ։