Չենք բացառում այդ երկիր դեմ ուժի կիրառումը ցանկացած պահի. Իսրայել
Իսրայելի իշխանությունները չեն բացառում Իրանի դեմ ուժի կիրառումը ցանկացած պահի՝ հրեական պետության անվտանգության համար։ Այս մասին TASS-ին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Իսրայելը կգործի իր սեփական անվտանգության համար՝ ցանկացած պահի և ցանկացած վայրում», - ասել է նա՝ պատասխանելով Իրանի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու երկրի պատրաստակամության մասին հարցին։
Այսօր ABC News-ը հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները կարող են հրաման տալ հարվածել Իրանին առաջիկա օրերին։ Երեք աղբյուրների համաձայն՝ նրանք տեղեկություններ չունեն այն մասին, թե արդյոք Վաշինգտոնը ներգրավված է հնարավոր հարձակման ծրագրերում։ Սակայն նրանք չեն բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է Իսրայելին տրամադրել հետախուզական տեղեկատվություն։
Հունիսի 12-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին, Իսրայելի կողմից սպասվող հարվածի մասին տեղեկատվության ֆոնին, հայտարարել է, որ Իրանի պատասխանը կլինի «ավելի ուժեղ և ավելի կործանարար», քան նախկինում։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ հաղորդագրություն է տարածել
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի...
Իսրայելը հարվածել է Իրանին
Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հար...
Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The Telegraph
Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջ...
Թրամփն արգելք է դրել Իսրայելի դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու Իսրայելի ծր...