
ՌԴ ԶՈւ-ի պատասխան հարվածը Ուկրաինայի ԶՈՒ-ին․ՊՆ

«Սա Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսաստանյան ռազմական օդանավակայանների ուղղությամբ իրականացված ահաբեկչական հարձակումներին պատասխան հարվածներից մեկն է»,- հայտնում են գերատեսչությունից։
Հիշեցնենք` Ռուսաստանի զինված ուժերը անցած գիշեր մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով զանգվածային հարված են հասցրել Ռովնոյի մարզի Դուբնոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի մարտավարական օդուժի բազավորման օդանավակայաններից մեկին: Այս մասին հայտնել Էր Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Այսօր ավելի վաղ Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը հայտնել էր, որ առավոտյան հանրապետության տարածքում արձանագրվել են Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձեր: Երկու ԱԹՍ ընկել է «Համառուսաստանյան ռելեաշինության գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության տարածքում, ինչի պատճառով և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար որոշում է կայացվել արտադրությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Հայտնել են` զոհեր և տուժածներ չկան: