Կործանիչների ձեռքբերման խոշոր գործարք Ադրբեջանի և Պակիստանի միջև

Պակիստանն Ադրբեջանին վաճառում է չորրորդ սերնդի 40 JF-17 Thunder կործանիչ ինքնաթիռներ։ Այս մասին հաղորդում է Forbes պարբերականը։  Նշվում է, որ Բաքուն պաշտոնապես ընդլայնել է JF-17-երի իր պատվերը և այդ թիվը 16-ից հասցրել է 40-ի։


Այս գործարքը մաս է կազմում 4,6 միլիարդ ԱՄՆ դոլարի պաշտպանական համաձայնության, որի մասին Պակիստանի կառավարությունը հայտնել էր X սոցիալական հարթակում հունիսի 6-ին։  X-ում կատարված գրառման մեջ Պակիստանի կառավարությունը նաև նշում է, որ բացի 4,6 միլիարդ դոլարի պաշտպանական համաձայնագրից՝ Ադրբեջանի հետ ձեռք է բերվել նաև 2 միլիարդ դոլարի ներդրումների համաձայնություն։ 


Բաքուն այժմ կստանա կործանիչների ավելի թարմ տարբերակը՝ JF-17D Block III-ը, որը հագեցած է ակտիվ էլեկտրոնային սկանավորված ռադարներով և այլ համակարգերով ու զենքերով, որոնք սովորաբար լինում են 4,5 սերնդի առաջադեմ ինքնաթիռներում: 


«Բացի այդ, JF-17-ը համատեղելի է թուրքական մի շարք համակարգերի հետ, որոնք Ադրբեջանն արդեն ունի, ինչն այն ավելի գրավիչ է դարձնում», - հավելել է վերլուծաբանը։