Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում հասկանում են այդ ռիսկերը. Զախարովա

ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության տեսակետից որևէ լավ բան չի ներկայացնում. այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջան-ՆԱՏՕ սերտ համագործակցությունը:


«Ընդհակառակը, արևմտականների հիմնական նպատակն է խարխլել իրավիճակը տարածաշրջանում, ստեղծել լարվածության նոր օջախներ: Հուսով ենք՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում հավասարապես հասկանում են այս հարցում մեր հիմնավորված մտահոգությունը և լիարժեք գիտակցում ագրեսիվ ռազմական դաշինքների հետ համագործակցության խորացման ռիսկերը»,- ասել է նա:


Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ռուսաստանը հուսով է, որ Հարավային Կովկասի պետությունները զուսպ և քննադատաբար կվերաբերվեն ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելուն, քանի որ դրանք ապակայունացնում են տարածաշրջանը: