Ռազմական

Իրանն ու Ռուսաստանը նոր ռազմավարական համաձայնագիր ունեն

Edita 1 րոպե 103 դիտում
Իրանն ու Ռուսաստանը նոր ռազմավարական համաձայնագիր ունեն

Իրանում հաստատել են ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը. վերահսկող մարմինն անհամապատասխանություն չի գտել Սահմանադրության հետ: Այս մասին հայտարարել է Իրանի Սահմանադրության Պահապանների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։  «Իրանի և ՌԴ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագրի նախագիծը Պահապանների խորհրդի կողմից դիտարկումներից հետո չի ճանաչվել որպես Սահմանադրությանը և իսլամական իրավունքին չհամապատասխանող», - գրել է նա X սոցիալական հարթակում։


Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրն ավելի վաղ վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից։ Ինչպես նշել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, խորհրդարանի և Իրանի Սահմանադրության Պահապանների խորհրդի կողմից հաստատվելուց հետո համաձայնագիրը կդառնա վավերացված փաստաթուղթ՝ պատրաստ իրագործման համար։


Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության բնագավառում, սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250