Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհերի մարմինները. հայտնի է օրը
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զոհվածների մարմինների փոխանակումը նախատեսված է հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան բախվում է Ռուսաստանի կողմից տեղեկատվական ճնշմանը և փոխանակման գործընթացի պարամետրերը միանձնյա թելադրելու փորձերին։ Նա նշել է, որ փոխանակման հարցը չպետք է լինի մեկի միանձնյա որոշումը, և այստեղ ճնշումն ու մանիպուլյացիաներն անընդունելի են. «Հատկապես ցինիկ են հնչում որոշ ռուս քարոզիչների փորձերը` շահարկելու մարդկային վիշտը, որին իրենք են ներգրավված...»
Բուդանովը նաև նշել է, որ Ուկրաինայի համակարգող շտաբն աշխատում է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա փոխանակման կազմակերպման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր 48 ժամ Իրանի համար. Սպիտակ տունը հայտարարություն է տարածել
Կարևոր 48 ժամ Իրանի համար: Այս մասին հայտարարություն է տարածել Սպտակ տունը:Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել են, ո...
ՀՀ ԱԳՆ-ն Իրանին և Իսրայելին կոչ է արել
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությու...
Իրադարձությունների հետ կապված ՀՀ-ի ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չի նկատվում
Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվում: Այս մասին հայտնել է ՀՀ միջուկային և ռադիացիոն ա...
Իրանը զանգվածային «պատասխան» է արձակել. Իսրայելը կարմիր գոտում է
Իրանը բալիստիկ հրթիռներով զանգվածային «պատասխան» է արձակել, գրեթե ողջ Իսրայելը կարմիր գոտում է: Այս մասին հայտնել են տեղ...