Հունիսի 1-ից մաքսային մարմինը արտահանման գործընթացում նոր ռեժիմով կսպասարկի
Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ) ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա` առանց հանգստյան օրերի (24/7) ռեժիմով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Բարեփոխման արդյունքում 2025 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող (այդ թվում` դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ) ապրանքների մաքսային հայտարարագրերը մաքսային մարմնի կողմից երկրի ներսում կընդունվեն, կսպասարկվեն և ապրանքները բաց կթողնվեն շուրջօրյա՝ ցանկացած օր և ցանկացած ժամի։ Գործառույթը կիրականացվի մաքսային մարմնում հատուկ այդ նպատակով առանձնացված աշխատակիցների կողմից։
Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունից ելքի ուղղությամբ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու և հերթերի առաջացումը նվազեցնելու նպատակով` Կոմիտեն հորդորում է արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտահանումների ձևակերպումները հնարավորինս իրականացնել երկրի ներսում:
Հիշեցնենք, որ մինչ այս բարեփոխումը` երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին և միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում, ինչն իր հերթին անցման կետերում հանգեցնում էր լրացուցիչ ծանրաբեռնվածության և հերթերի:
Նմանատիպ հոդվածներ
49.5 մլն դրամ տուգանք՝ վարձու աշխատողի չձևակերպման համար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի...
7 տարում ՀՀ վերադարձվել է ավելի քան 500 միլիոն դոլար. Ալեն Սիմոնյան
2018-2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216...
Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսատուրքը կբարձրացվի
Հայաստանում կրկին կբարձրացվի ներկրվող ցեմենտի մաքսատուրքը։ ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 դեմ, 21...
Տրանսպորպային օտարման գործընթացում փոփոխություններ կլինեն
Առնվազն 8-10 գործողության շրջանակում անձը հնարավորություն կունենա օտարել իր տրնասպորտայի միջոցը, լինի դա նվիրատվություն,...