Զելենսկին այլևս գործիք չէ․ Զախարովա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ՆԱՏՕ-ի հետ միասին Ռուսաստանի դեմ ահաբեկչություն իրականացնելու մտադրությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Lenta.ru-ն։
«Զելենսկին արդեն իսկ ՆԱՏՕ-ին ներգրավել է ակտիվ ահաբեկչական գործունեության մեջ, և նա ևս մեկ անգամ վերահաստատել է դա ու հռչակել իր հայեցակարգը, որ զենք մատակարարող ՆԱՏՕ-ի հետ միասին նրանք ահաբեկչություն կիրականացնեն քաղաքացիական բնակչության, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ», - ասել է նա։
Դիվանագետը նաև ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը չի գիտակցում, որ Զելենսկին այլևս գործիք չէ, հակառակը նա է բոլորին օգտագործում։
Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել էր Ռուսաստանին պատասխան հարված հասցնել երկրի վրա հարձակումներին։ Նա հայտարարել է, որ Կիևը նույն կերպ կպատասխանի բոլոր սպառնալիքներին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...