Ալեն Սիմոնյանը` Ալիևի «Արևմտյան Ադրբեջան»-ի պահանջի մասին
Մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ դնում, երբ, օրինակ, Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերին ասում ենք՝ տես ինչ ասեց: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանն է»:
«Ասում եմ՝ Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «Արևմտյան Ադրբեջանն» կհիմնադրեմ, բա, այն մի մասը նկատում եք, այն մյուսը՝ ոչ»,- ասաց նա:
Հարցին՝ համեմատությունը տեղի՞ն էր, նա ասաց. «Իհարկե տեղին է»:
Ճշտող հարցին՝ բայց Հայաստանի տարածքում եղե՞լ է «Արևմտյան Ադրբեջան», նա արձագանքեց. «Ախր հայկական մոլորակից դուրս եկեք: Այո, չի եղել, ու չի էլ կարող լինիել: Ասեմ ավելին՝ հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, իմ ասածը դա է: Նորից եմ ասում՝ դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրենք էլ այդ ձևով են պատասխանում: Իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարություններն իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի, ես ասում եմ՝ ինչի է ինքը դա անում, ես չեմ ասում, որ նա ճիշտ է, կամ սխալ»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ «Արևմտյան Ադրբեջան»-ի արտահայտությունները կային, և որ Սիմոնյանը պարզապես փորձում է սլաքները տանել արցախցիների կողմ, նա ասաց. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, սխալ եք»: Դուք սխալ եք, խնդիրը կայանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները ինչն իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեզ հետ: Հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ, ես որևիցե կողմի չեմ պաշտպանում, ես ասում եմ ինչի է ինքը դա անում: Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք՝ Ղարաբաղ, ինքը պիտի ասի «Արևմտյան Ադրբեջան», այսքան բան»:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` ում է 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել
Ասեք, որ ծիծաղելի է, որ այն Քոչարյանի կայքը, ով Հայաստանի գործարանները, կապը, գազի խողովակը նվիրել է Ռուսաստանին, հիմա ա...
Զախարովան` Երևանում Լավրովի դեմ բողոքի ակցիայի մասին
Գլոբալ առումով առաջինը կարող եմ ասել. ինձ թվում է, որ այցից առաջ մենք մեկնաբանել ենք, ինչպես հիշում եմ, այս ամբողջ բուֆո...
Հայաստանը կախված է եղել այդ երկրից. Ռուբեն Ռուբինյան
Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով կախված է եղել մեկ աղբյուրից՝ Ռուսաստանից և այդ երկրի հետ կապված...