Այդ օրակարգն ընդունելի է մեզ համար․ Փաշինյան
Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել Հայաստանի տարածք։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի հետ կարողացել ենք համաձայնեցնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը, փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել և ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է մեզ համար և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի տարածք»,-հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է․ «Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով։ Դա կռուցողական մոտեցում է` ունենալ 2 փաստաթղթեր սեղանին դրված և ստորագրել դրանք միաժամանակ նույն պահին նույն վայրում»
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի տեսլականը հստակ է․ Միրզոյան
Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում․ այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամ...
Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազանգն ավարտվել է. ՌԴ նախագահը մեկնաբանել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազանգն ավարտվել է: Այն տևել է 2 ժամ:Վլա...
Այն կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ողջ տարածքը. Մեդվեդև
Բուֆերային գոտին կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ողջ տարածքը, եթե շարունակվի ռազմական օգնությունը Բենդերային ռեժիմին: Այս մաս...
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...