Հարվարդը չի կարող օտարերկրյա ուսանողներ ընդունել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զրկել է Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողներին ընդունելու և կրթելու իրավունքից: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության դեպարտամենտը։
Քրիստի Նոեմը ով հանդիսանում է կառույցի ղեկավար, հրաման է արձակել չեղարկելու Հարվարդի համալսարանի՝ ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու վկայագիրը:
Օտարերկրացիները, որ ցանկանում են սովորել ԱՄՆ-ում, պետք է ստանան F կամ M դասի վիզա:
Վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթեր կարող են տրամադրել Մմիայն այն կրթական հաստատությունները, որոնք ստացել են Ուսանողների և փոխանակման ծրագրերի մասնակիցների ընդունման վկայագիր։ Սա նշանակում է, որ Հարվարդի համալսարանն այլևս չի կարող ընդունել օտարերկրյա ուսանողների:
Ովքեր արդեն սովորում են Հարվարդում, ստիպված կլինեն տեղափոխվել այլ համալսարան՝ շարունակելու ուսումը, հակառակ դեպքում նրանք կկորցնեն երկրում մնալու իրավունքը:
Նախորդ ուսումնական տարում Հարվարդում սովորել է մոտ 7000 օտարերկրյա ուսանող, ինչը կազմում է ընդհանուր ուսանողների 27.2%-ը:
«Վարչակազմը Հարվարդին պատասխանատու է համարում բռնության հրահրման, հակասեմականության և Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապերի համար», - հայտարարել է Նոեմը:
Նմանատիպ հոդվածներ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ-ից և Ադրբեջանից. Կավելաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ...
Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա․ Լավրովը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայտարարել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբեր...
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
Փաշինյանն ու Էրդողանը զրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Էրդո...