ՌԴ օդանավակայաններում մի շարք չվերթներ չեղարկվել են
Մոսկվայի մի շարք օդանավակայաններում որոշ չվերթներ իրականացվում են սկզբնական ժամանակացույցից ուշացումներով՝ թռիչքների անվտանգության համար օդային տարածքի օգտագործման գործող սահմանափակումների պատճառով, գրում է Експерт․ру-ն։
«Թռիչքների անվտանգության պահանջներով օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով առանձին չվերթներ իրականացվում են նախնական չվացուցակից մեկնման ժամանակի ուշացումով։
Մոսկվայի ժամանակով ժամը 09:45-ի դրությամբ «Վնուկովո» մեկնման համար հետաձգվել է 17 չվերթ, ժամը 00:35-ից մինչեւ 10:00-ն, ևս երկու չվերթ չեղարկվել է, 47 չվերթ ուշացել է ժամանման պահին, իսկ երկուսը՝ չեղարկվել: «Շերեմետևոյում», ըստ «Յանդեքս»-ի չվացուցակի առցանց տախտակի, վեց չվերթ չեղյալ է հայտարարվել, 47-ը հետաձգվել են: «Դոմոդեդովոյում» վեց չվերթ չեղարկվել է, մեկը՝ ուշացել, իսկ 25 ինքնաթիռ վայրէջք կկատարի ուշացումով»,- ասվում է հայտարարության մեջ։
Հավելենք՝ անցած գիշեր Մոսկվայի մարզում 35 անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Ընդհանուր առմամբ, գերատեսչության տվյալներով, ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի ինը շրջաններում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։ Auroranews-ի հետ զրույցում բողոքի...