ՊԵԿ նախագահը` «Մարգարա» անցակետի մասին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է շահագործելու հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը, սակայն դեռ լուծված չէ բացման հետ կապված քաղաքական հարցը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Անցակետի բացման վերաբերյալ նորություն չունեմ, քանի որ դա այլ բնույթի՝ քաղաքական հարց է։ Երբ այդ հարցը տալիս են, ես հստակ ասում եմ` մենք պատրաստ ենք` և՛ մեր ենթակառուցվածքը, և՛ մաքսային ծառայությունը, նաև համապատասխան տեխնիկան, որը պետք է սպասարկի սահմանի հոսքերը։ Իսկ կոնկրետ պլան այս պահի դրությամբ չկա»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից...
Սյունիքի մարզում լարվածությունը շարունակվում է. ՌԴ ՊՆ նախարար
Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Մոսկվան հետաքրքրված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայման...
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները. Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյո...