Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջև կկանգնի։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:


«Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն մենք գրել էինք, որ քրեական վարույթի թեմա դարձած հողակտորների առյուծի բաժինը Եռաբլուրի դիմացի մայթին է, մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է»,- գրել է թերթը:

Քաղաքականություն