Ռազմական որևէ երաշխիք չկա. Ռուբիո
Միացյալ Նահանգները Ուկրաինային ռազմական բնույթի երաշխիքներ չի տրամադրել հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ռազմական որևէ երաշխիք չկա»,- նշել է Ռուբիոն՝ պատասխանելով Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ հնչած հարցին։
Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը պահպանում է Ռուսաստանի նկատմամբ ավերիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, սակայն դրա փոխարեն ձգտում է դիվանագիտական միջոցներով խաղաղության հասնել Ուկրաինայում։
«Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն խստացնելու տարբերակներ, եթե դրանց կարիքը զգացվի: Նա կնախընտրեր, որ կողմերը համաձայնվեն խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց, եթե դա չաշխատի, ապա շատ լավ գիտակցում է կործանարար պատժամիջոցների հնարավորությունները»,- հայտարարել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...