
Ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ. Պեսկով

Ուկրաինայի հետ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա աշխատանքը դինամիկ է ընթանում. ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ, բոլորն աշխատում են դինամիկ, մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա նշել է, սակայն, որ այս աշխատանքների մեծ մասը «հասկանալի պատճառներով չպետք է հրապարակվի»:
Ինչպես մայիսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ, որը կարող է ներառել նաև հրադադարի և հակամարտության կարգավորման սկզբունքները։