Միջազգային մակարդակով դիտեք նրանց վայրագությունները․ Զախարովա
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում կոչ է արել միջազգային մակարդակով դիտարկել Աֆղանստանում բրիտանական զորքերի վայրագություններից կադրեր։
«Այն, ինչի մասին պատմել են լրագրողները, պետք է դառնա միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի քննության առարկա։ Առնվազն, այս գործով պետք է հետաքրքրվեն ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցողը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը», - գրել է Զախարովան։
Հավելենք՝ BBC հեռուստաալիքը ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության (Special Air Service, SAS) զինծառայողները սպանել են խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաներին, մահապատժի ենթարկել գերիներին և սպանել քնած մարդկանց։ Ըստ հեռուստաալիքի՝ գործողությունները իրակաացվել է ոչ միայն Աֆղանստանում, այլ նաև Իրաքում։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Զախարովան՝ Երևանում հակառուսական պաստառներով տեղի ունեցած ակցիայի մասին
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է...