Իրանն արդեն արձագանքել է ԱՄՆ-ի անտրամաբանական պահանջներին. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը մտածում է՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ, հայտնում է Tasnim-ը։
Չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում Արաղչին հայտարարել է, որ Իրանն արդեն արձագանքել է ԱՄՆ-ի «անտրամաբանական պահանջներին»։ Նա հաստատել է Թեհրանի հստակ դիրքորոշումը՝ երկրի իրավունքները պաշտպանելու հարցում։
«Հարստացումը (Իրանում) կշարունակվի համաձայնագրով կամ առանց դրա։ Սակայն մենք պատրաստ կլինենք, եթե մյուս կողմերը ձգտեն Իրանի խաղաղ (միջուկային) ծրագրի թափանցիկությանը»,- ասել է Արաղչին։
Պատասխանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի միջուկային բանակցությունների հինգերորդ փուլի մասին հարցին՝ Արաղչին ասել է. «Մենք գնահատում ենք՝ արժե՞ արդյոք մասնակցել բանակցությունների հաջորդ փուլին»։
Նա նշել է, որ Իրանը գնահատում է, թե արդյոք կարող են արդյունավետ բանակցություններ տեղի ունենալ այն ժամանակ և այն վայրում, որոնք առաջարկվել են բանակցությունների հաջորդ փուլի համար։
Արաղչին հավելել է, որ Իրանը մերժում է բանակցությունների սեղանի շուրջ չափազանցված պահանջները, թեև երբեք չի հրաժարվել դիվանագիտությունից։ Նա ընդգծել է, որ Իրանին իր իրավունքներից զրկելուն ուղղված պահանջների մասին խոսք լինել չի կարող։
Ապրիլի 12-ից Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ են անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից...
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...