Երևանը բավարարված չէ ՀԱՊԿ-ի տված արձագանքից. Միրզոյան
Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։
«Արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես ցանկանում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ո՛չ։ Մեր պարտավորությունները և իրավունքները, մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են, և դրանք որևէ մեկը չի լուծարել, միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումներն ու մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ կամ սահմանված կարգով աշխատել են, բայց սա բոլորովին այլ հարց է»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց՝ այս համատեքստում կողմերը կարող են քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, սակայն այդ մեխանիզմները կամ հարաբերությունները վերաֆորմատավորելու վերաբերյալ հարցեր Երևանի օրակարգում չկան։
Անդրադառնալով Հայաստանի անվտանգային ճարտարապետությանը` Միրզոյանը նշեց՝ երբ հայկական կողմը տեսավ, որ այն լավ չի աշխատում, ստիպված եղավ վերակազմավորել, վերաքննել անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է։
Նախարարը հիշեցրեց, որ Երևանը բավարարված չէ ՀԱՊԿ-ի՝ շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով, և Հայաստանը սառեցրել է գործունեությունը կառույցի շրջանակներում։ Նա ընդգծեց, որ Երևանի և Մոսկվայի քննարկումները շարունակական են, կառուցողական, երկու երկրների միջև ձևավորված են առողջ, գործընկերային հարաբերություններ։
Նմանատիպ հոդվածներ
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...