ԵՄ-ն կշարունակի ճնշումը․ ՌԴ-ի համար հետևանքները կլինեն «ջախջախիչ»
Եվրամիությունը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական հարցում և արդեն աշխատում է պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա, որը Ռուսաստանի համար «ջախջախիչ» հետևանքներ կունենա։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել են Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունից։
«Եթե Ռուսաստանը չհամաձայնի լիակատար անվերապահ հրադադարի, ավելի մեծ ճնշում կլինի։ Մենք արդեն աշխատում ենք ավելի խիստ պատժամիջոցներով հաջորդ փաթեթի վրա»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։
Հավելենք՝ Ռուսաստանում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել նաև, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ընդունելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան պետություններում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Զախարովան՝ Երևանում հակառուսական պաստառներով տեղի ունեցած ակցիայի մասին
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է...