ԱՄՆ-ն նախազգուշացրել է․ «աննախադեպ մասշտաբների պատերազմ» կսկսվի
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սիրիան կարող է ներքաշվել նոր քաղաքացիական պատերազմի մեջ, կամ իշխանությունն այնտեղ կարող է ամբողջությամբ փլուզվել մի քանի շաբաթից, այս մասին գրում է New York Post-ը։
«Մեր գնահատմամբ, անցումային իշխանությունն ընդամենը մի քանի շաբաթ է հեռու հնարավոր փլուզումից և էպիկական մասշտաբների լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմից, որը կհանգեցնի երկրի պառակտմանը»,- հայտարարել է Ռուբիոն։
Նա նախազգուշացրել է, որ միայն պատժամիջոցների մեղմացումը «բավարար չի լինի» Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար, և ենթադրել է, որ «Կոնգրեսի մակարդակով կամ ավելի համալիր մակարդակով ինչ-որ բան պետք է ձեռնարկվի»՝ երկիրը ավելի քան 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո վերակենդանացնելու համար։
Ռուբիոն նաև նախազգուշացրել է, որ եթե Սիրիան նորից փլուզվի, դա կարող է քաոսի հանգեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում, և ընդգծել է, որ երկիրը դարձել է «ջիհադիստական խմբավորումների համար խաղահրապարակ» այն բանից հետո, երբ 2011 թվականի մարտին երկրում քաղաքացիական պատերազմ բռնկվեց։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Զախարովան՝ Երևանում հակառուսական պաստառներով տեղի ունեցած ակցիայի մասին
ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է...