Ուկրաինան բացարձակապես պատրաստ է դրան . Զելենսկի
Ուկրաինան իր գործընկերների հետ քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հաջորդ ուղիղ բանակցությունները: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինան և գործընկերները քննարկել են երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի մանրամասներն ու գաղափարները։
Զելենսկին ընդգգծել է, թե կարևոր է, որ Ամերիկան շարունակի մասնակցել խաղաղության մերձեցման գործընթացին։ Նրա խոսքով՝ ի վերջո, հենց Ամերիկայից են «վախենում» Ռուսաստանում, և ԱՄՆ-ն կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:
«Մենք գործընկերների հետ խոսում ենք ռուսների հետ հաջորդ հանդիպումների մասին. ուղիղ բանակցություններ, որոնց Ուկրաինան բացարձակապես պատրաստ է, և՝ ցանկացած ձևաչափով, որը արդյունք կտա։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...