Սպիտակ տունը պետք է որոշում կայացնի. Ռուբիո
ԱՄՆ վարչակազմը չի դադարեցրել զենքի մատակարարումն Ուկրաինային, սակայն ռազմական օգնության նոր փաթեթների ձևավորման վերաբերյալ որոշում չկա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Կիևին սպառազինություն ուղարկելու այդ ծրագիրը չի չեղարկվել։ Նրանք շարունակում են զենք ստանալ»,- ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է Ռուբիոն։
Նա նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է ավարտվի բանակցությունների միջոցով:
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրա՞ստ է Կոնգրեսից միջոցներ պահանջել Ուկրաինայի համար սպառազինության հերթական փաթեթ տրամադրելու նպատակով, պետքարտուղարն ասել է. «Դա այլ հարց է: Սպիտակ տունը պետք է որոշում կայացնի՝ դիմե՞լ Կոնգրեսին լրացուցիչ ֆինանսավորման համար, թե ոչ։ Բայց այն ամենը, ինչ հաստատվել և հատկացվել է Կոնգրեսի կողմից, շարունակում է մատակարարվել»:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...