Քոչարյանը դավաճանել է հայ ժողովրդին․ Հայկ Կոնջորյան
Հայաստանի Հանրապետության ցանկացած ղեկավար պետք է լինի հայ ժողովրդի հավատարիմ դաշնակիցը։ Այս մասին Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում կարծիք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, դավաճանել է հայ ժողովրդին, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ, հազարավորների հայրենազրկել է, ունեզրկել է իր գողապետության այլանդակ պայմանների ժամանակ։
Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանում տասնյակ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, գույք պարքի դիմաց ժողովրդին պատկանող գույքը տվել է ՌԴ-ին, հավատարիմ չի եղել ժողովրդին, և եթե դու պատրաստ ես հավատարիմ լինել օտար պետության, դա նշաանակում է, որ դու աճուրդի ես հանում քո պետությունը»,- ասաել է նա։
Նա նշել է՝ Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանում տասնյակ քաղաքական սպանությունների են տեղի ունեցել։
«Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը՝
Հենրիկ Խաչատրյան՝ ՀՀ գլխավոր դատախազ՝ սպանվել է հրազենից իր աշխատասենյակում, Արամ Կարապետյան՝ ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ, Վահրամ Խոռխոռունի՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար, սպանվել է հրազնեով 1998 թվականին իր բնակարանի շենքում, Արծրուն Մարգարյան՝ երկու կրակոցով ինքնասպանություն է գործել, Հոկտեմբերի 27-ի սպանությունները, Պողոս Պողոսյան՝ Առագաստ սրճարանում Քոչարյանին դիմել է «պրիվետ Ռոբերտ», որի համար Քոչարյանի թիկնապահները ծեծել են զուգարանում, Տիգրան Նաղդալյան։
Սա Ռոբերտ Քոչարյանի իշխանության արյունոտ տասնամյակի այլանդակ վկայություն են, այս սպանությունները չեն բացահայտվել։
Ռոբերտ Քոչարյանը երբ ասում է՝ ներքին ռեսուրսները համախմբենք, վերականգնենք, ի՞նչ նկատի ունի, կիսատ թողած գործ ունի՞ ուզում է գա շարունակի։ Թող այս հարցերին պատասխանի, Հոկտմբերի 27, Մարտի 1, ո՞նց են այս ամեն ինչը տեղի ունեցել, և ինքը դեռ խոսում է պետությունից։ Այդ ընթացքում իր շրջապատը ծաղկել է, դարձել են մուլտիմիլիոնատեր»,-ասել է Կոնջորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...