Նրա հետ գործ ունենալը հեշտ չէ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի, սակայն նրան ժամանակ է պետք, որպեսզի գնահատի այդ նպատակին հասնելու համար Կիևի ջանքերը: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում իրավապահ մարմինների պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ, գրում է The New York times-ը։
«Ես ասացի՝ ուկրաինացիները պատրաստ են հրադադարի։ Նրանք պատրաստ են խաղաղ բանակցությունների», - ընդգծել է նա։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան բավարար քայլեր է անում դրան հասնելու համար, Թրամփն ասել է, որ իրեն ժամանակ է պետք հետևություններ անելու համար:
«Ավելի լավ է՝ ձեզ ասեմ մոտ երկու շաբաթից, քանի որ չեմ կարող ասել այո կամ ոչ: Կարծում եմ, որ Զելենսկին ուժեղ տղա է։ Նրա հետ գործ ունենալը հեշտ չէ, բայց ես կարծում եմ, որ նա ցանկանում է կանգ առնել: Հուսով եմ, որ պատասխանն այն է, որ նա ցանկանում է լուծել այս խնդիրը», - հավելել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...