Քաղաքականություն

Մասկը քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսի

Julya 342 դիտում
Մասկը քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսի

Ապագայում քաղաքականության վրա «ավելի քիչ» փող կծախսեմ, քան 2024 թվականի ընտրությունների ժամանակ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը՝ Կատարի տնտեսական ֆորումի շրջանակում:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մասկը, որը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի միջոցով ղեկավարում է կառավարության կրճատման ջանքերը։


«Կարծում եմ՝ բավականաչափ քայլեր եմ արել», -ասել է նա և հավելել. «Եթե ապագայում քաղաքական ծախսերի պատճառ տեսնեմ, ես դա կանեմ։ Հիմա որևէ պատճառ չեմ տեսնում»։


Հիշեցնենք՝ վերջին նախընտրական քարոզարշավի ընթացքում Մասկը քառորդ միլիարդ դոլար է ծախսել, հիմնականում՝ Թրամփին աջակցելու համար։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250