Իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես այդպիսի տղա չեմ․ Աղազարյան
Տեղյակ եմ «Պատիվ ունեմ»-ի հայտարարությանը, բայց «Հայաստան» դաշինքի աջակցելու և իփպիչմեթի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում, մենք կարող էինք ունենալ հետևյալ պատկերը՝ Էդմոն Մարուքյանը կդառնար վարչապետ մեկ տարի ժամկետով, իսկ 26-ին կլիներ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Այսինքն, մասնակիորեն կիրականանար մեր ընդդիմադիր գործընկերների այս չորս տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ Վարչապետը հեռանում էր իշխանությունից, մեկ տարով նշանակվում էր այլ վարչապետ, իրենք ուզում էին նշանակել Վազգեն Մանուկյանին, Բագրատ Գալստանյանին և այլ տարբերակներ։ Եվ այդ հիմա այդ մեկ տարվա հնարավորությունը տրվում էր»,- ասել է նա։
Հարցին՝ ինչու ուրիշ թեկնածու չեն առաջադրել՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, նա ասաց, որ իրենք յոթ թեկնածու են ունեցել նախնական քննարկումների ժամանակ, որից մեկն իմ համեստ անձն է, մյուսը մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ հինգ հոգի հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են, անուններ ես չեմ տալու:
«Իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, այդպիսի տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ, դրա համար էլ իմ թեկնածությունը չեմ առաջադրել։ Թեկնածու փոխելու հնարավորություն էլ կա, վաղը կարող ենք ուրիշ նախաձեռնությամբ հանդես գանք, ինչի մասին է խոսքը»,- ասել է Աղազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...