ԵՄ-ն որոշել է վերացնել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները
Եվրամիության անդամ երկրները որոշում են կայացրել հանել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։Այս մասին հայտարարել է հանրակցության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ կիսվելով Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներով։
«Այսօր մենք որոշում ենք կայացրել հանել Սիրիայի դեմ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել Սիրիայի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան», - գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ ԱԳ նախարարները պատրաստվում են համաձայնեցնել Սիրիայի նկատմամբ նախագահ Բաշար Ասադի օրոք սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացումը: Այս քայլը Դամասկոսի նկատմամբ միջազգային դիրքորոշման վերանայման մաս է կազմում և նպատակ ունի աջակցել երկրի վերականգնմանը նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո:
Հիշեցնենք` ԵՄ–ն Սիրիայի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց 2011 թվականին՝ որպես պատասխան պաշտոնական Դամասկոսի կոշտ գործողություններին, որոնք կիրառվել էին երկրում հակակառավարական ելույթների մասնակիցների նկատմամբ: Հետագայում ԵՄ-ն բազմիցս խստացրեց գործող սահմանափակող միջոցները՝ ընդլայնելով դրանց շրջանակը և լրացնելով դրանք նոր սահմանափակումներով։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...