Դուրովը պատրաստ է ցուցմունք տալ Ռումինիայի նախագահական ընտրությունների գործով
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը պատրաստ է ցուցմունք տալ Ռումինիայի նախագահական ընտրություններին ֆրանսիական հետախուզության միջամտության մասին։ Դրա համար նա կարող է անձամբ գալ երկիր։
Նման հայտարարությամբ Դուրովն արձագանքել է Ռումինիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Ջորջե Սիմեոնի գրառմանը։ Նա խնդրել է չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները՝ ընտրություններին ապացուցված միջամտության պատճառով, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից։
«Ես պատրաստ եմ գալ և ցուցմունք տալ, եթե դա օգնի ռումինական ժողովրդավարությանը», — գրել է Դուրովը X-ում:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ռումինիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ձայների 100%-ի մշակումից հետո ԿԸՀ-ի տվյալները ցույց են տալիս, որ Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը ստացել է ձայների 53,6%-ը, իսկ ազգայնական «Ալյանս հանուն ռումինացիների միավորման» կուսակցության առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 46,4%-ը։
Սիմիոնն ընդունել է իր պարտությունը, սակայն այսօր հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է վիճարկել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները Սահմանադրական դատարանում, քանի որ ընտրությունների վրա արտաքին ազդեցություն է եղել:
Կիրակի օրը Դուրովը հայտնել է, որ իրեն դիմել են «նախագահական ընտրությունների նախաշեմին Ռումինիայում պահպանողականներին լռեցնելու խնդրանքով»: Նրա խոսքով ՝ խնդրանքը ստացվել է «արևմտաեվրոպական կառավարությունից»։ Ավելի ուշ նա հստակեցրել է, որ խնդրանքը ստացվել է ֆրանսիական հետախուզության ղեկավարից: Դուրովը հավելել է, որ «կտրականապես հրաժարվել է»:
Նշենք, որ Ֆրանսիայի արտաքին անվտանգության ֆրանսիական վարչությունը հերքել է Դուրովի մեղադրանքը՝ Ռումինիայում նախագահական ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձի համար:

Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...