Այս դիրքորոշումը հաստատվել է Պուտինի կողմից. Լավրով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ՌԴ–ն կողմ է Ուկրաինայի ճգնաժամի արդարացի լուծմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին դժվարության մեջ չի թողնի և կհասնի նրանց օրինական իրավունքները հարգելուն, իսկ կանոնիկ ուղղափառությունը վերադարձրել է ուկրաինական հողերի ժողովրդի հոգևոր կյանքում իր կենտրոնական դիրքը:
«Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Արևմուտքի կողմից հրահրված ուկրաինական ճգնաժամի արդարացի կարգավորման նպատակների իրագործման երաշխիքն է. այդ դիրքորոշումն իր ամբողջ որոշակիությամբ հերթական անգամ հաստատվել է երեկ նախագահ Պուտինի կողմից՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ նրա հեռախոսազրույցում»,– ուղղափառ Զատկի կապակցությամբ ընդունելության ժամանակ ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ Զատկի և Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադարի մասին նախաձեռնությունները Կիևի կողմից անտեսելը Մոսկվայում ոչ ոքի չի զարմացրել:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...