ԱՄՆ-ից սպառնացել են Ռուսաստանին
Միացյալ Նահանգները կարող է խստացնել հակառուսական պատժամիջոցները և ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, եթե հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չլինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ վարչակազմը չի բացառում, որ հարցը կավարտվի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների խստացմամբ և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացմամբ», - ասել է Ռուբիոն։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված բոլոր պատժամիջոցները դեռևս ուժի մեջ են։
Ռուբիոն նաև հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը չի դադարեցրել Ուկրաինային զենքի մատակարարումը, սակայն ռազմական օգնության նոր փաթեթներ ձևավորելու հնարավորության մասին որոշում դեռ չկա։
«Այդ ծրագիրը չի չեղարկվել: Նրանք շարունակում են զենք ստանալ»,- ասել է նա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
Ռուբիոյին հարցրել են, թե արդյո՞ք Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է միջոցներ խնդրել Կոնգրեսից Ուկրաինային սպառազինությունների ևս մեկ փաթեթի համար: «Դա այլ որոշում է: Դա իմ որոշելիքը չէ: Սպիտակ տունը պետք է որոշում կայացնի, թե արդյոք գնալ Կոնգրես լրացուցիչ ֆինանսավորման համար: Բայց այն ամենը, ինչ հաստատվել և հատկացվել է Կոնգրեսի կողմից, շարունակում է ուղարկվել», - ասել է պետքարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Դա Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լա...
Միրզոյանը` Լավրովի հետ բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն և կառուցողական էին։ Այս հայտարարությունն...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...
ՀՀ ԱԳՆ-ի պարզաբանումը Լավրովի Ծիծեռնակաբերդ չայցելելու վերաբերյալ
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...