Ռուս-ամերիկյան երկխոսությունը կնվազեցի լարվածությունը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկխոսությունը զգուշավոր լավատեսություն է առաջացնում, կարևոր է կողմերի շփումների փաստը, և ռուս-ամերիկյան երկխոսության էֆեկտն ամենաուղղակի ազդեցությունը կունենա համաշխարհային գործընթացների վրա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Անկասկած, ռուս-ամերիկյան երկխոսության էֆեկտն ամենաուղղակի ազդեցությունը կունենա համաշխարհային գործընթացների վրա, կօգնի նվազեցնել լարվածությունը Եվրասիայի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում», - ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ «իրանական քեյսի» շուրջ առաջընթաց կա Օմանում ԱՄՆ-ի և Իրանի անուղղակի բանակցությունների լույսի ներքո:
Հավելենք՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի է ունենում 2025 թվականին կազմակերպությունում նախագահող Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Նիստը վարում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը նաև գլխավորում է ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովը:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...