Քոչարյանը մարդասպան է, իր ձեռքերը արյան մեջ են․ Ալեն Սիմոնյան
Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է։ Այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին։
«Նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ, Հանրապետության հրապարակում նրա դեմքի ջղաձգումները տեսնելով, որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծ այդ օտարը, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որ խոպան էր եկել իր թայֆով, հանկարծ չվերադառնա։ Իր մտածելակերպն օտար է հայ մարդուն, նա օտար է Հայաստանում, նա Հայաստանին վերաբերել է որպես խոպան․ եկել են՝ այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու։ Մարդասպաններ են»,- ասել է Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե ընտրություններում 20% ձայն է հավաքել, նա Քոչարյանին համեմատել է Հիտլերի հետ.
«Հիտլերն էլ է շատ տոկոսներ ստացել տարբեր տեղերում, բայց դա չի նշանակում, որ նա մարդասպան չէ»:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե Քոչարյանին ինքը տեսե՞լ է մարդ սպանելուց, Սիմոնյանն արձագանքել է. «Իսկ ինչու՞ պետք է ինչ-որ մեկը տեսնի մարդ սպանելու ժամանակ, Հիտլերին տեսե՞լ եք մարդ սպանելուց, ես էլ ասում եմ՝ համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իր ձեռքերը արյան մեջ են»:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...