Մենք ունենք հստակ կարմիր գիծ․ Իրանում դա թույլ չենք տա․ Ուիթքոֆ
Միացյալ Նահանգների հիմնարար դիրքորոշումն այն է, որ Իրանը չի կարող հարստացնել ուրան: Այս մասին ABC News-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Մենք ունենք մեկ շատ հստակ կարմիր գիծ, դա ուրանի հարստացումն է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն ունենա հարստացման կարողությունների նույնիսկ 1 տոկոսը: Ամեն ինչ սկսվում է մեր սկզբունքային դիրքորոշումից, այն է՝ գործարքից, որը չի ներառում հարստացման հնարավորությունը», - ասել է Սթիվ Ուիթքոֆը։
Նման միտք ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ստիպել Իրանին հրաժարվել միջուկային հավակնություններից։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է երաշխավորել, որ Թեհրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։
«Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած մակարդակով, ապա ըստ էության կարող եք այն հարստացնել մինչև սպառազինության մակարդակը շատ արագ», - ասել էր դիվանագետը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հակադարձել է, որ Իրանն ուրանը հարստացնելու է՝ անկախ այն բանից, թե արդյոք ԱՄՆ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի։
«ԱՄՆ-ն շահագրգռված է երաշխիքներով, որ Իրանը միջուկային զենք չի ստանա: Նման համաձայնությունը հասանելի է, և մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ հասնելու այնպիսի լուծման, որը հավերժ կապահովի այդ արդյունքը: Բայց Իրանում ուրանի հարստացումը կշարունակվի՝ անկախ նրանից, համաձայնություն ձեռք բերվի, թե ոչ»,- գրել է Արաղչին սոցցանցում:
Հավելենք՝ Օմանում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանական և ամերիկյան պատվիրակությունները գլխավորում էին Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հայտարարել է մի շարք զիջումների գնալու պատրաստակամության մասին, և որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...