Իր ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին լինելն է․ Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի պահվածքը քաղաքական հետևանք է ունենալու։
«Այն, ինչ իրեն թույլ է տվել պարոն Քոչարյանի փոքր տղան, պետք է քաղաքական հետևանք ունենա ու ունենալու է, թող որևէ մեկը չկասկածի»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Երբ Սիմոնյանին հիշեցրեցին, որ Լևոն Քոչարյանը զգուշացրել է՝ դուրս է շպրտելու իրեն ԱԺ նախագահությունից ու քանի որ բարձր է տեղը, շատ ցավոտ է լինելու՝ Ալեն Սիմոնյանն արձագանքել է. «Պետք է հասկանանք, թե ով է նա, բացի հայտնի երգչուհու ամուսին լինելն ու մարդասպան, չընտրված երկրի ղեկավարի տղա լինելը՝ ինքը ո՞վ է, ուզում եմ հասկանալ»։
«Ո՞վ է նա, նա ոչ մեկ է, իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին լինելն է։ Երբ ինքը գիտակցի, թե ինքը ով է, նոր կկարողանա հոխորտալ»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը խոստովանեց՝ շատ սուր ելույթներ է ունենում, բայց գիծ կա, որը երբեք չի անցնում։
«Եթե ես այդ գիծն անցնեմ, ես եմ ավելի վատ իրավիճակում հայտնվում։ Ինքն անփորձ ջահել է, հենց ես երկրում չէի, նոր եկավ, ելույթ ունեցավ, բայց էլի գալու է չէ՞ դահլիճ»,- ասել է Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...