Եվրոպական մի քանի առաջնորդներ Թրամփի հետ զրույց են ունեցել. ինչ է սպասվում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։
Հաղորդվում է, որ մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի զրույցին ընդառաջ արևմտյան առաջնորդները «քննարկել են անվերապահ զինադադարի անհրաժեշտությունը» և կոչ արել Մոսկվային «լրջորեն վերաբերվել խաղաղ բանակցություններին»։
Բացի այդ, նրանք հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանի ղեկավարությունը «հրաժարվի հրադադարի և խաղաղության շուրջ լրջորեն բանակցություններ վարելուց»։
Ավելի վաղ Թրամփն իր սոցցանցում գրել էր, որ մայիսի 19-ին Պուտինի հետ զրույց կունենա:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել...
Հայտնի է՝ ինչ են քննարկել վարչապետն ու Լավրովը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությա...