Եթե Կարեն Կարապետյանը ընտրվեր, այս պատմությունը չէր լինի․ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հնարավոր էր կանխել 2018 թվականի հեղափոխությունը։
Ըստ Քոչարյանի, Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիներին եղավ ՊՊԾ գնդի գրավումը, և չնայած՝ 3 հոգի սպանվեց, ժողովրդի մի մասը սատարում էր ահաբեկիչներին։ Ավելի վաղ եղել էր նաև «Էլեկտրիկ-Երևան» շարժումը, և «պետք էր մտածել, հասկանալ, որ կան խնդիրներ»։
«Ասում էին՝ հո չէինք կրակելու։ Սև ու սպիտակի էի վերածվում հարցը։ Իսկ ո՞վ է ասում, որ պետք է կրակեիք։ Իսկ ինչու՞ եք հանգուցալուծումը տեսնում միայն կրակելու մեջ։ Ընդամենը պետք էր փորձել՝ իրենց շրջանակներից գտնել մի մարդ, ընտրել պինդ բնավորություն ունեցող մարդ 150 հազար հանրապետականի մեջից և փորձել վիճակը հանգստացնել։ Կարող է ստացվեր, կարող է՝ ոչ, բայց փորձ կանեիք»,- նշել է Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ կստացվեր, եթե ճիշտ մարդու ընտրեին։
Նա նաև նշեց, որ եթե հենց սկզբից ընտրվեր Կարեն Կարապետյանը, այս պատմությունը չէր լինի։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...